1481229598
2 Songs a Week

Advertise on podcast: 2 Songs a Week

This podcast has
25 episodes
Language
English
Explicit
No
Date created
2019/09/24
Latest episode
2022/02/21
Average duration
14 min.
Release period
70 days

Description

Կիսվում եմ ինձ հետաքրքրող պատմություններով, երաժշտությամբ և խաղաղ տրամադությամբ:

Unlock 2 Songs a Week podcast Email contact info,
Listeners & Audience details

Email contact information

Direct podcast contact details

Listeners

Audience numbers & engagement insights

Audience details

Podcast Insights

Podcast episodes

Check latest episodes from 2 Songs a Week podcast


Դարդլամիշ խենթությունը
2022/02/21
Ասք նյարդային սերունդների, հոգեկան առողջության, խարաններից խուսանավելու, հյուծող հույզերի և անկիրթ փայտահատների հասարակության մասին։ Hubert Selby Jr. “Last Exit to Brooklyn” գրքի էպիզոդներից մեկը նկարագրող երգ մը։ Ասք զինվորականների լռության, արթ-թերապիայի, դիմակների ազնվության, ընկճախտի անսրտության և սիրտը լայն պահելու մասին։ Կապույտ լուսնի տակ պարելու և երազելու մասին գերմաներեն երգ մը։
Քֆուրաբանական էպիզոդ մը
2021/02/22
Ասք փիս բառերի տեսակների, ակունքների, նպատակների, հայհոյելու միջոցով հույզերի թեթևացման ու Հախվերդյանի բացատրության մասին։ Անպարկեշտ երգ մը 1։ Ասք նեյրոլեզվաբանների դարդերի, «փող չկա»-ների, Ռոնալդ Ռեյգանի և Տուրետի համախտանիշի, քֆուրչիների և կենդանիների ուղեղների համեմատության և դրական բառերի/մտքերի դրական ազդեցության մասին։ Ալտերնատիվ երգ մը 2։
Ալտրուիստներն ու փսիխոպատները
2021/01/05
1․ Ասք 2020 թվականի, ալտրուիստների (հայերեն՝ այլասեր), փսիխոպատների և երկուսի ամիգդալաների տարբերության մասին։ Ինչու՞ են որոշ մարդիկ ավելի պատրաստակամ սեփական շահերը զոհաբերել բոլորովին օտար անձանց օգնելու համար։ Թույն երգ 1։ 2․ Սուֆիական առակ այլոց օգնելու մասին։ Նորվեգական թույն խմբի թույն երգ 2։
ՏեխնոՏերտերյանը
2021/01/05
1․ Ասք սովորական մահկանացու մեծերի նախասիրությունների, բնավորության գծերի, Տերտերյանի ուրույն ձեռագրի ու երևանյան 2020-ականների անդերգրաունդի ձայնը դեռ 1990-ականներին կանխազգալու մասին։ Տերտերյանը ձեզ կհասկանար, երեխեք։ 😉 Թույն սիմֆոնիայից թույն հատված։ 2. Ասք Արևելքի, ծիսական ու դասական երաժշտական գործիքների, անհամեստ հանճարի և տրոհված հնչյունի ներսում թաքնված էներգետիկայի մասին։  Մեկ այլ թույն սիմֆոնիայից մեկ այլ թույն հատված։
Ներքին ձայնն ու այլ շնորհները
2020/08/11
1․ Ասք ներքին ձայնի, «աղիներով» զգալու, մարդու երկրորդ ուղեղի, դրա անկախ գործունեության և գիտության առջև ծառացած նոր մարտահրավերների մասին։ Թույն երգ ուղեղն ստուգելու մասին։ 2․ Ասք հայերենի ածականների, ինքնախարազանման վատ կողմերի, համարձակության կարևորության ու շնորհակալ լինելու մասին։  Թույն երգ համամարդկային նշանակության հարցերի ընթերցմամբ։ 
Մահը
2020/07/25
1․ Ասք մուլտերում մահվան թեմայի, գրականության մեջ նկարագրությունները վերծանելու, սյուժեն կանխատեսելու, երկրագնացի նկատմամբ վերաբերմունքի և թաղման այլընտրանքային երաժշտության մասին։ Թաղման քայլերգ 1։ 2․ Ասք ուղեղում «մահվան ալիքների», նեյրոնների «հետմահու» ակտիվության, մկների, խոզերի ու մարդկանց ուղեղների ուսումնասիրության և դրա արդյունքների էթիկական ու իրավական դարդուցավի մասին։  Թույնագույն երգ 2։
Թույն ծտերն ու անուղեղ հավերը
2020/05/11
1․ Ասք եվրատեսիլյան մութ անցյալիս, դիցաբանական թույն ծտերի, դրանց կակաշների և աշխարհի ստեղծման մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք անգլուխ Մայքի, նեյրոպլաստիկության, «անուղեղ» հավերի մոնետիզացիայի և Բիլի Այլիշի ճտերի մասին։ Նուրբ попса երգ 2։
Two Songs a Week | Ստրկությունն ու կամքը
2020/04/23
1․ Ասք սևերի, սպիտակների, երկրորդ համաշխարհային պատերազմ, սեգրեգացիա ու ապարտեիդ տեսած ռեժիմի ստրուկների ու մարդու կամքի ուժի մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք Բենջամին Լիբեթի և որոշ գիտնականների կողմից ազատ կամքը հարցականի տակ դնելու մասին։ Թույն երգ 2։
Two Songs a Week | Գրողուցավը
2020/04/11
1․ Ասք կորոնավիրուսի դարում առաջնահերթություններ սահմանելու, տանից աշխատելու, աշխատանքը կորցնելու, նարդի խաղալ սովորելու և անիմաստ բաների վրա չֆիքսվելու մասին։ Թույն երգ 1։ 2․ Ասք ցավի մեխանիզմի, վարդագույն թիթեռների և ցավից վերականգնվելու տարբեր ուղիների մասին։   Թույն երգ 2։
Two Songs a Week | Կանանց ու տղամարդկանց մասին
2020/03/10
1․ Ասք Լև Տոլստոյի ստեղծած նվնվան կանանց կերպարների, Գոգոլի սուպեր սեքսի վհուկների, Բուլգակովի Մարգարիտայի, Արիադնայի փրկարար թելի, հեքիաթներում և լեգենդներում կանանց դերի, դյուցազնավեպի Ծովինարի և շրջախոհ ու զորքը հավաքելուն ունակ Անահիտի մասին։ Թույն հեքիաթային երգ 1։ 2․ Ասք կնոջ և տղամարդու ուղեղների տարբերության, հույզերը մշակող հատվածի աշխատանքի, միմյանց հարգելու և բնության ստեղծածով հիանալու մասին։ Թույն կանադական խմբի թույն երգ 2։
Two Songs a Week | Լռության ստեղծարար ուժը
2020/02/26
1․ Ասք Twitter-Facebook-ներից ջնջվելու, «լռության պահքի» իմաստի, հիպոկամպուսի դերի ու դրանում նոր բջիջների առաջացման, relaxing երաժշտության կասկածելի ազդեցության ու open-space գրասենյակներում աշխատող 43000 մարդկանց մասին։  Թույն երգ 1։ 2․ Առակ ազդեցիկ խոսքի մասին։  Թույն երգ 2։
Two Songs a Week | Երաժշտությունից փշաքաղվելու մասին
2020/01/20
1. Ասք ձայների նկատմամբ զգայուն լինելու, մանկությունից տպավորված ձայների, երաժշտությունից փշաքաղվելու պատճառների մասին. Թույն երգ 1։ 2. Ասք այլոց ստեղծածով հիանալու, մարդկանց սիրել/չսիրելու ու մուսայի գալու մասին։  Թույն երգ 2։

Podcast reviews

Read 2 Songs a Week podcast reviews


0 out of 5
0 reviews

Podcast sponsorship advertising

Start advertising on 2 Songs a Week relevant audience podcasts


What do you want to promote?