
Advertise on podcast: Rearrange with Narek Amirkhanyan
Rating
5from
This podcast has
326 episodes
Language
EnglishPublisher
Narek AmirkhanyanExplicit
No
Date created
2020/12/22
Latest episode
2026/10/22
Average duration
97 min.
Release period
7 days
Description
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Unlock Rearrange with Narek Amirkhanyan podcast Email contact info,
Listeners & Audience details
Email contact information
Direct podcast contact details

Listeners
Audience numbers & engagement insights

Audience details
Podcast Insights

Podcast episodes
Check latest episodes from Rearrange with Narek Amirkhanyan podcast
#327 Նարեկ Սաֆարյան - 40 միլիոն օգտատեր, «AI»-ի փուչիկը, փախուստ Երևանից
2026/10/22
«Renderforest» ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման ու 13 տարվա պատմության, «AI» տրանսֆորմացիաների, աշխատակիցների քանակը 130-ից 25-ի հասցնելու և պրոդուկտիվությունը բազմապատկելու մասին։
Նարեկը նաև պատմել է «Nvidia GPU» չիպերի գնաճի, սերվերային հզորությունները Հայաստան բերելու, «Woods» համայնքային տարածքի ու «Ardi Academy»-ի, ինչպես նաև «AI»-ի վտանգների, դիպֆեյքերի և աշխատաշուկայի ապագայի մասին։
#326 Սուրեն Աթոյան - Ռոբոտաշինություն, «AI»-ի ապագան, Սիլիկոնյան հովտի դասերը
2026/10/15
«Cyber Fusion» ընկերության հիմնադիր տնօրեն, ռոբոտաշինության մասնագետ Սուրեն Աթոյանի հետ զրուցել ենք «Cyber Fusion»-ի ստեղծման, Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման հեռանկարների, Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվելու և Սիլիկոնյան հովտի փորձի մասին։ Անդրադարձել ենք «AI»-ի պատճառով աշխատատեղերի կորստի վախերին, ռոբոտիկ պլատֆորմների ապագային, պատասխանատվության 3 մակարդակներին, կրթական համակարգի բացերին և «Claude» ու «Codex» ծրագրավորման նոր գործիքներին տիրապետելու կարևորությանը։
#325 Հրաչ Մուրադյան - Կիսաբաց լուսամուտները, աստղային հիվանդությունը, մեմերը
2026/10/08
Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ զրուցել ենք «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծման ու փակման պատմության, 15 տարվա ընթացքում կուտակված ծանր էմոցիոնալ ֆոնի, բարեգործական հիմնադրամի և հասարակական կրիտիկայի մասին։
Անդրադարձել ենք նաև ԱՄՆ-ում ապրելու դժվարություններին, հոգեբանության ու թերապիայի դերին, «Մտքի ուժը» նոր ինտելեկտուալ նախագծին, «TikTok»-ի վիրուսային մեմերին, առողջ ապրելակերպին և տղամարդու էմոցիոնալ ազատության կարևորությանը։
#324 Միքայել Հովհաննիսյան - Կրթության ճգնաժամ,սոցիալական վերելակներ, համալսարաններ
2026/10/01
Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում կրթության որակի անկման պատճառների, «IQ» թեստերի ցուցանիշների փոփոխության և ինդուստրիալ շրջանի կրթական մոդելի տրանսֆորմացիայի մասին։
Անդրադարձել ենք ԵՊՀ-ի միջազգային վարկանիշներին, ուսանողների պրագմատիզմին, ակադեմիական ազատությանն ու պատասխանատվությանը։
Միքայելը պատմել է նաև արհեստական բանականության ճիշտ կիրառման, տեխնոֆեոդալիզմի և մտածելու գործընթացից հաճույք ստանալու մասին։
#323 Անահիտ Վարդանյան - Բեռլինի ազատությունը, էլեկտրոնային երաժշտություն, 0-ից քեզ կերտելը
2026/09/24
Երաժիշտ, դաշնակահարուհի Անահիտ Վարդանյանի հետ զրուցել ենք դասական կրթությունից դեպի էլեկտրոնային երաժշտություն նրա անցած ուղու, Գերմանիա տեղափոխվելու և օտարության մեջ սեփական ինքնությունը վերագտնելու մասին։
Անդրադարձել ենք «Artun» սեփական լեյբլի ստեղծմանը, սենյակից նվագած վիրուսային տեսանյութերի հաջողությանը, սոցցանցերի աղմուկին և էմոցիաները երաժշտության միջոցով վերամշակելու արվեստին։
#322 Արմեն Մարտիրոսյան - Սրտանոթային խնդիրներ, AI-ը բժշկության մեջ, առողջ լինելու ապագան
2026/09/17
«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել ենք կանխարգելման բժշկության, Հայաստանում տարածված առողջական խնդիրների, ապրելակերպի ազդեցության և թվային առողջապահության ապագայի մասին։
#321 Կարեն Դերձյան - Էլեկտրամոբիլների բումը, չինական մեքենաները, «Tesla»-ն
2026/09/10
«Chargers.am» ընկերության հիմնադիր Կարեն Դերձյանի հետ զրուցել ենք էլեկտրական ավտոմեքենաների, Հայաստանում լիցքավորման ենթակառուցվածքների զարգացման և չինական ավտոարտադրության հաղթարշավի մասին։ Քննարկել ենք «Tesla»-ի և չինական բրենդերի տարբերությունները, մարտկոցների ճիշտ խնամքն ու վերամշակումը, ինչպես նաև էլեկտրոմոբիլների աճող քանակի ազդեցությունը մեր էներգետիկ համակարգի վրա
#320 Սամվել Մարտիրոսյան - Օնեքսի ստեղծումը, «Temu»-ի հետ պայմանագիր, գողացված «iPhone»-ներ
2026/09/03
«Onex» ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք համաշխարհային բեռնափոխադրումների կազմակերպման, Հայաստանում և Վրաստանում լոգիստիկայի զարգացման, ինչպես նաև 200 դոլարով սկսած Onex-ի ստեղծման ու հաջողության պատմության մասին։ Անդրադարձել ենք Temu հսկայի հետ համագործակցությանը, չինական բիզնես մշակույթի առանձնահատկություններին, ԱՄՆ-ում և Դելավերում հայկական պահեստ հիմնելու բարդ փորձառությանը և iPhone-ների գողության աղմկահարույց դեպքի ներքին մանրամասներին։ Սամվելը պատմել է նաև իր անձնական կյանքի մեծագույն կրքի՝ արկածային տուրիզմի, Պատագոնիայի սառցադաշտերի, Նեպալի հանդարտության և սպասվող Ալյասկայի նավարկության մասին։
#319 Հայկ Մակիյան - 44-օրյա պատերազմը, անհետ կորածների պատմությունները, լրագրությունը
2026/08/27
Լրագրող Հայկ Մակիյանի հետ զրուցել ենք 2020 և 2023 թվականների պատերազմների, անհետ կորածների ցավոտ պատմությունների, հետաքննական լրագրության կարևորության և իրականության վավերագրման մասին։ Անդրադարձել ենք նրա երաժշտական անցյալին, «Հետք»-ի ստեղծագործական միջավայրին, արհեստական բանականության մարտահրավերներին, մարդկանց լսելու արվեստին և այն հոգեբանական հետքերին, որոնք պատերազմը թողել է մեր հասարակության ներսում
#318 Արտյոմ Պետրոսյան - Պղնձամոլիբդենային կոմբինատը, պետական մասնաբաժինը, էկոլոգիան
2026/08/20
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանի հետ զրուցել ենք հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունների, դժվարությունների, էկոլոգիական ռիսկերի, կոմբինատի պետական մասնակցության, կրթության կարևորության, Հարվարդում ու Քեմբրիջում սովորելու փորձառության և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
#317 Արթուր Իսպիրյան - 90-ականների ակումբները, հայկական ջազը, ազգային արխիվը
2026/08/19
Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, երգիչ Արթուր Իսպիրյանի հետ զրուցել ենք հայկական ձայնային ամենամեծ արխիվի թվայնացման հսկայական աշխատանքի, ռադիոյի պատմության և բացահայտված գանձերի մասին։
Անդրադարձել ենք նրա երաժշտական ուղուն, 90-ականների լեգենդար ակումբային մշակույթին:
#316 Հայկ Սարիբեկյան - Ինչպե՞ս ստեղծել նոր դեղեր, «AI»-ի ապագան, Քեմբրիջի «PhD»-ն
2026/08/06
Մաթեմատիկոս, համակարգչային գիտությունների մասնագետ և «Deep Origin» ընկերության գիտական խմբի ղեկավար Հայկ Սարիբեկյանի հետ զրուցել ենք դեղերի հայտնաբերման հաշվողական մեթոդների, «MIT»-ում և Քեմբրիջում սովորելու առանձնահատկությունների, ինչպես նաև գիտության մեջ «AI»-ի դերի և մաթեմատիկական մոդելների կիրառելիության մասին։
#315 Գոռ Կիրակոսյան - Սևազգեստ կանայք, Հոլիվուդի փորձը, Մեծ պատմություն փոքր քաղաքում
2026/07/30
Կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ զրուցել ենք նրա ֆիլմերի ստեղծման պատմության, հայկական կինոբիզնեսի մարտահրավերների և սցենար գրելու կարգապահության մասին։ Քննարկել ենք «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի հաջողության գաղտնիքը, Հրանտ Թոխատյանի հետ աշխատելը և այն, թե ինչու է ռեժիսորի համար կարևոր լինել առաջին հերթին լավ պատմություն պատմող։
#314 Րաֆֆի Թոխալյան, Արթուր Պետրոսյան - Պարաշուտ, պարկուր և սնոբորդ. ինչու՞ փորձել
2026/07/23
Սքայդայվինգի հրահանգիչ Րաֆֆի Թոխալյանի և Արթուր Պետրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում էքստրեմալ սպորտի զարգացման, պարաշուտային թռիչքների անվտանգության մասին։
Անդրադարձել ենք նաև Արագածի բնապահպանական խնդիրներին, ուղղաթիռային փրկարարական աշխատանքներին և Երևանի հանրային տարածքների վերափոխմանը նոր սպորտային կենտրոն ստեղծելու համար։
#313 Տարոն Ավետիսյան - Ինչպե՞ս սովորել Եվրոպայում, Փարիզի շունչը և Երևանի խնդիրները
2026/07/16
Բլոգեր Տարոն Ավետիսյանի հետ զրուցել ենք Եվրոպայում (Լատվիա, Ֆրանսիա) ապրելու և սովորելու նրա փորձի, եվրոպական և հայաստանյան կրթական համակարգերի տարբերության ու հայրենադարձության դժվարությունների մասին:
Անդրադարձել ենք Երևանի տրանսպորտային և ենթակառուցվածքային խնդիրներին, բնակարանների վարձակալության շուկային, ինչպես նաև այն սոցիալական ու բյուրոկրատական մարտահրավերներին, որոնց բախվում է երիտասարդը Հայաստանում:
Podcast reviews
Read Rearrange with Narek Amirkhanyan podcast reviews
Arshakp 2020/12/29
Great Content!
Love the content and the conversations. Narek is a great host, asks the right questions at the right times. This became one of my favorite podcasts re...
Podcast sponsorship advertising
Start advertising on Rearrange with Narek Amirkhanyan relevant audience podcasts
You may also like to advertise on these Podcasts

4.9328531398
REAL AF with Andy Frisella
Andy Frisella

3.99051569
20/20
ABC News

4.91365713
The Learning Leader Show With Ryan Hawk
Ryan Hawk

4.92111503
the bossbabe podcast
Natalie Ellis

4.3386462001
The Megyn Kelly Show
SiriusXM

4.947909416
The Shawn Ryan Show
Shawn Ryan

4.5185359
Who, When, Wow!
Tinkercast | Wondery

4.6688361124
Armchair Expert with Dax Shepard
Armchair Umbrella

4.9554522199
The MeidasTouch Podcast
MeidasTouch Network

4.639655
Only Murders in the Building Podcast
Straw Hut Media