1702752956
Deep Parenting

Advertise on podcast: Deep Parenting

Rating
★★★★★
5
from
4 reviews
This podcast has
81 episodes
Language
English
Explicit
No
Date created
2023/08/15
Latest episode
2026/10/07
Average duration
50 min.
Release period
13 days

Description

Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz ----------------------------- Parenting School Armenia parenting.am www.facebook.com/parentingarmenia instagram.com/parentingarmenia youtube.com/@ParentingSchoolArmenia

Unlock Deep Parenting podcast Email contact info,
Listeners & Audience details

Email contact information

Direct podcast contact details

Listeners

Audience numbers & engagement insights

Audience details

Podcast Insights

Podcast episodes

Check latest episodes from Deep Parenting podcast


Երեխային հասցվող իրական վնասը մանկապարտեզում․ ինչին ուշադիր լինել | Նելլի Խաչատրյան | Deep Parenting
2026/10/07
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նելլի Խաչատրյանն է։ Զրուցում ենք երեխայի կրթության ու զարգացման միջավայրի մասին՝ սկսած մանկապարտեզից մինչև դպրոց և համալսարան։ Ինչպե՞ս հասկանալ՝ մանկապարտեզը լավ միջավայր է երեխայի համար, ինչպե՞ս նկատել, որ երեխան կարող է վնասակար վերաբերմունքի կամ միջավայրի բախվել, և ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։
Չկորցնելով սեփական ես-դ․ երեխայի հետ մայրիկն էլ է մեծանում | Արևիկ Համբարձումյան | Deep Parenting
2026/09/30
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Համբարձումյանն է։ Զրուցում ենք ծնող լինելու այն կողմերի մասին, որոնց մասին հաճախ քիչ են խոսում։ Ինչպե՞ս չստեղծել երեխայի համար արհեստական խնդիրներ, ինչո՞ւ ենք երբեմն փորձում մեր չլուծված հարցերը փոխանցել կամ «բուժել» երեխաների միջոցով և ինչպե՞ս չկորցնել սեփական կյանքը ծնող դառնալուց հետո։
Երեխաներին մեծացնելը՝ սպասելիքներից մինչև իրականություն | Արևիկ Ուդումյան | Deep Parenting
2026/09/23
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Ուդումյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխաների հետ առօրյայի, ամուսինների համար առանձին ժամանակ ունենալու և մեծ ընտանիքի գաղափարի մասին։ Անդրադառնում ենք դեռահասության տարիքին, ծնողների սպասելիքների ու իրականության տարբերությանը, տղա և աղջիկ երեխաների դաստիարակության առանձնահատկություններին և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցման կարևորությանը։
Ինչպե՞ս օգնել երեխային բացահայտել ինքն իրեն և ճիշտ ընտրություն անել | Աննա Սարգսյան | Deep Parenting
2026/09/16
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Աննա Սարկիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի և մարդու ներուժի, ցավից ծնված մոտիվացիայի և դժվարություններից հետո կյանքը վերականգնելու մասին։ Անդրադառնում ենք նաև երեխային ճիշտ ընտրություններ կատարելու հարցում աջակցելուն, անձնական սահմաններին և սեփական կյանքը վերահսկողության տակ վերադարձնելուն։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես սկսել փոփոխությունները նույնիսկ ամենադժվար իրավիճակներում և ինչպես այդ ճանապարհին օգնել նաև երեխային։
Հայկական դաստիարակություն. զայրույթ, սահմաններ, հոգատարություն | Վարդուհի Սուքիասյան | Deep Parenting
2026/09/09
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Վարդուհի Սուքիասյանն է։ Զրուցում ենք հայկական դաստիարակության առանձնահատկությունների, մայրիկի ներքին ուժի մասին և, թե ինչպես կարող ենք մեր ուժն ու վստահությունը փոխանցել երեխաներին։ Խոսում ենք երեխայի ներքին ձայնը լսելու, նրան չճնշելու, զայրույթը ճիշտ արտահայտելու և սահմաններ պահելու կարևորության մասին։
Ովքե՞ր են իրականում հայրը և մայրը. անկեղծ զրույց Նազենի Հովհաննիսյանի հետ | Deep Parenting
2026/08/19
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նազենի Հովհաննիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնողների դերի, երեխաների դաստիարակության և ընտանիքում ձևավորվող արժեքների մասին։ Քննարկում ենք, թե ինչն է երեխան ստանում մայրիկից և հայրիկից, ինչպես խոսել երեխաների հետ, ինչու է կարևոր ոչ միայն սահմաններ դնել, այլև բացատրել դրանց պատճառը, ինչպես նաև անդրադառնում ենք երեխաների պատասխանատվությանը, գումարի հանդեպ վերաբերմունքին:
Ի՞նչ է իրականում մայրությունը. սեր և սահմաններ | Անի Զաքարյան | Deep Parenting
2026/08/05
«Deep Parenting»-ի այս թողարկման հյուրն է Անի Զաքարյանը։ Զրույցի ընթացքում խոսում ենք մայրության իրական փորձառության, երեխայի հուզական զարգացման, ապահով կապի ձևավորման և ծնող-երեխա հարաբերությունների մասին։ Քննարկում ենք հետծննդական դժվարությունները, սիրո արտահայտման կարևորությունը, սահմաններ դնելու թեման, ինչպես նաև՝ ինչպես աջակցել երեխային՝ առանց ավելորդ ճնշման։
Երբ ծնողն ապրում է միայն երեխայի համար. որտե՞ղ է սահմանը | Աննա Ավետիսյան | Deep Parenting
2026/07/22
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը բլոգեր Աննա Ավետիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք բազմազավակ ընտանիքի առօրյայի, երեխայի հանդեպ ծնողի ներկայության և վստահության կարևորության, ուշադրության ճիշտ բաշխման, հավասար ծնող լինելու, ինչպես նաև մայրության ընթացքում սեփական անձը պահպանելու և ընտանեկան արժեքների մասին։
Դժվարություն չտեսած սերունդ. որդիներ դաստիարակելը, արժեքներ տալը | Բաբկեն Չոբանյան | Deep Parenting
2026/07/02
Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է դերասան Բաբկեն Չոբանյանը, ում հետ քննարկում ենք Հայաստանում որդի մեծացնելու առանձնահատկությունները, հայր և որդի կապի ու լսելու կարևորությունը, երեխայի դաստիարակության ընթացքում թույլ տրվող սխալները, ազատ երեխա մեծացնելու մոտեցումները և այն արժեքները, որոնք անհրաժեշտ է փոխանցել տղաներին ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։
Ինչպե՞ս ձևավորել առողջ սննդային վարք երեխայի մոտ | Աիդա Խզրթյան | Deep Parenting
2026/06/18
Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է սննդաբան Աիդա Խզրթյանը, ում հետ քննարկում ենք երեխաների սննդային սովորությունների ձևավորումը, չուտող երեխաների հետ աշխատանքի մոտեցումները, ծնողների վարքի ազդեցությունը, սննդի շուրջ սահմանների կարևորությունը և սննդային վարքի խանգարումների կանխարգելումը։
Անհարմար թեմաներ երեխաների հետ․ սխալներ երեխա մեծացնելուց | Գայանե Պողոսյան | Deep Parenting
2026/06/03
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Գայանե Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ինքնուրույն ու երջանիկ երեխա մեծացնելու, երեխային չվերահսկելու և նրա անհատականությունը հարգելու կարևորության մասին։ Քննարկում ենք, թե ինչպես լինել ավելի հանգիստ ծնող, ինչու չի կարելի երեխաներին համեմատել, ինչպես խոսել բարդ ու անհարմար թեմաների շուրջ և ինչ փոփոխություններ է երեխան բերում ընտանիքի ու զույգի հարաբերությունների մեջ։
Լավ երեխա դաստիարակելով մենք դաստիարակում ենք մի ամբողջ սերունդ | Արթուր Կարապետյան | Deep Parenting
2026/05/21
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արթուր Կարապետյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու և թոռնիկ ունենալու զգացողության տարբերության մասին։ Քննարկում ենք երեխային ոչինչ չպարտադրելը, թույլ տալ սխալվելը և սեփական ճանապարհը գտնելը։ Անդրադառնում ենք նաև երիտասարդների ներքին պայքարներին, փոխվելու և , լույսը չկորցնելու կարևորությանը։
3 տարեկանի ճգնաժամ, փափուկ դաստիարակություն, առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելը | Սոֆյա Պողոսյան | Deep Parenting
2026/05/11
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Սոֆյա Պողոսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի դաստիարակության հոգեբանական կողմերի մասին՝ էմոցիաների արտահայտումից մինչև տարբեր տարիքներում երեխայի կարիքները հասկանալը։ Քննարկում ենք նաև «երես տալու» թեման, ծնողի դիրքը և այն դժվարությունները, երբ մարդը լիովին պատրաստ չէ մայրությանը։
Ինքնուրույն աղջիկ երեխա մեծացնելը, առանց պայմանի սիրելը և նրան ոգևորելը | Deep Parenting | Դավիթ Տոնոյան
2026/04/22
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Դավիթ Տոնոյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք ծնող լինելու ներքին ճանապարհի մասին՝ ինչպես է երեխա մեծացնելը վերածվում խորքային հարցերի ու վերաիմաստավորման։ Քննարկում ենք ծնողների ոգևորությանը, երեխայի հետ անցկացվող ժամանակի և հոր դերի կարևորությունը։
Հայաստանում այսօր ընտանիքը ինֆլյացիայի է ենթարկվել | Արամ Փախչանյան | Deep Parenting
2026/04/10
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արամ Փախչանյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք դպրոց ընտրելու հարցը, դպրոց փոխելու ազդեցությունն ու երեխայի միջավայրի կարևորությունը։ Խոսում ենք ծնող-երեխա-դպրոց փոխհարաբերության, երեխային ծանրաբեռնելու և միաժամանակ նրա մանկությունը պահպանելու բալանսի մասին։

Podcast reviews

Read Deep Parenting podcast reviews


5 out of 5
4 reviews

Podcast sponsorship advertising

Start advertising on Deep Parenting relevant audience podcasts


What do you want to promote?