
Advertise on podcast: Պարզից պարզ
Categories
This podcast has
104 episodes
Publisher
Ara Chalabyan, Artyom ZakaryanExplicit
No
Date created
2024/04/26
Latest episode
2026/11/05
Average duration
41 min.
Release period
8 days
Description
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Podcast episodes
Check latest episodes from Պարզից պարզ podcast
#69 Ինչու՞ են մարդիկ փոխում աշխատավայրը
2026/11/05
Կառավարման խորհրդատու, «Սիվիտա Արմենիա» ընկերության գործընկեր Անահիտ Ադամյանի հետ զրուցել ենք Հայաստանում գործատուի բրենդի առաջին հետազոտության արդյունքների, աշխատատեղ ընտրելու, բանկային համակարգում «Mystery Shopping»-ի ու պրոցեսների օպտիմալացման, խորհրդատվական շուկայի առանձնահատկությունների, ինչպես նաև կանանց ձեռներեցության աջակցման և Երևանի մարաթոնի ստեղծման պատմության մասին։
Ուսանող և փող․ ծախսե՞լ, խնայե՞լ, ներդնե՞լ
2026/10/29
Արարատ Բանկից Անիտայի հետ քննարկել ենք՝
* ինչպե՞ս են ձևավորվում փողի հետ մեր առաջին սովորությունները ուսանողական տարիներին
* խնայե՞լ, ծախսե՞լ, թե՞ սկսել նաև ներդնել
* ինչպե՞ս գտնել այն հավասարակշռությունը, երբ և՛ վայելում ես այսօրը, և՛ մտածում վաղվա մասին
Խոսել ենք նաև ժամանակակից ուսանողների ֆինանսական հնարավորությունների, բանկային պրոդուկտների, փոքր գումարով ներդրումներ սկսելու և այն մասին, թե ինչու ֆինանսական գրագիտությունը միայն «քիչ ծախսելը» չէ։
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։
Բիզնես վարկ․ ծախս, թե՞ աճի գործիք
2026/10/22
ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝
*ինչո՞վ է բիզնես վարկը տարբերվում սպառողականից, և ե՞րբ է այն ճիշտ գործիք բիզնեսի համար* ե՞րբ արժի վերցնել նոր վարկ կամ գործող վարկը տեղափոխել այլ բանկ*ինչո՞ւ տոկոսադրույքից բացի կարևոր են սպասարկումը, արտոնյալ ժամանակահատվածը և բիզնեսի ֆինանսական հոսքերըԽոսել ենք նաև այն մասին, թե ինչու կարող է պարտքը երբեմն ավելի արդյունավետ ֆինանսավորման աղբյուր լինել, քան միայն սեփական միջոցներով աշխատելը, և ինչու վարկ չվերցնելը նույնպես կարող է ռիսկ լինել բիզնեսի համար։Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։
#68 Կարծրատիպեր, կին ղեկավարի մարտահրավերներ և կարիերա | Անի Մակարյան
2026/10/15
Ֆինանսական համակարգի փորձագետ, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի նախկին տնօրեն Անի Մակարյան-ի հետ զրուցել ենք Կենտրոնական բանկում իրականացված իրավական ռեֆորմների, Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական գործառույթների և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի աճի ու ներդրումային ռիսկերի գնահատման, ինչպես նաև կանանց ղեկավար դերի, կարծրատիպերի հաղթահարման և աշխատանքային հիմնարար սկզբունքների մասին:
#67 Ինչու՞ են ձախողում տեխնոլոգիական ստարտափները
2026/10/08
Տեխնոլոգիական ձեռներեց, «GTM IO» և «Impact Ladder» ընկերությունների հիմնադիր Սիդնեյ Մինասյանի հետ զրուցել ենք տեխնոլոգիական ստարտափները գլոբալ շուկաներ դուրս բերելու ռազմավարությունների, առաջնորդության ձևավորման և «IQ»-ն ընդդեմ «EQ»-ի հարցի, «Human Dynamics» և «Impact Ladder» անձնային աճի համակարգերի, ինչպես նաև Ավստրալիայի ու Սիլիկոնային հովտի փորձառությունը հայկական էկոհամակարգում կիրառելու հնարավորությունների մասին։
ԿԲ-ն որոշում է. գնաճ, փոխարժեք, տոկոսադրույք և ոչ միայն
2026/10/01
ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝
*ի՞նչ է իրականում անում Կենտրոնական բանկը* արդյո՞ք ԿԲ-ն է որոշում դոլարի փոխարժեքը և ինչպե՞ս է ազդում գնաճի ու տոկոսադրույքների վրա*ինչո՞ւ է գների և ֆինանսական կայունությունը կարևոր մեզանից յուրաքանչյուրի համարՖինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։
#66 Ինչպե՞ս է փողերի լվացումը և կոռուպցիան ազդում բիզնեսի վրա | Սանդրո Բոերի
2026/09/24
Այս էպիզոդում ֆինանսական և աուդիտորական փորձագետ Արա Չալաբյանն ու «Behavioral Lens» փոդքասթի հեղինակ Սանդրո Բոերին զրուցում են բիզնեսում էթիկայի և ազնվության սկզբունքների, փողերի լվացման դեմ պայքարի և համակարգային խնդիրների, Հայաստանում բիզնես մշակույթի և հարստության ընկալման, ինչպես նաև կրթության, քրիստոնեական արժեքների և հասարակության զարգացման գործում անհատական պատասխանատվության մասին:
Բաժանորդագրություններ. ինչպե՞ս չվճարել այն բանի համար, որ չես օգտագործում։
2026/09/17
ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք՝1. ինչպե՞ս free trial-ը կարող է վերածվել անսպասելի վճարման2. ինչո՞ւ հավելվածը ջնջելը դեռ չի նշանակում բաժանորդագրության չեղարկում3. ինչպե՞ս վերահսկել բաժանորդագրությունները և չվճարել այն բանի համար, ինչն այլևս չես օգտագործում
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։
#65 Բանկային աուդիտի գաղտնիքները, թափանցիկությունը, կորպորատիվ պատասխանատվությունը.
2026/09/13
Աուդիտոր, «Nexia Armenia» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արթուր Հարությունյան-ի հետ զրուցել ենք աուդիտորական ոլորտի զարգացման ու միջազգային ստանդարտների, «ESG» և կայուն զարգացման հաշվետվությունների ներդրման, պարտադիր աուդիտի օրենսդրական պահանջների ու խոշոր բիզնեսների չափանիշների, ինչպես նաև «IFRS» 18 նոր ստանդարտի և բանկային աուդիտի ռոտացիոն մեխանիզմների մասին։
#64 Ինչպե՞ս է «AI»-ը 6 անգամ արագացնում աշխատանքը բանկային ոլորտում | Գարեգին Դարբինյան
2026/09/03
Ֆինանսական համակարգի փորձագետ, «Ֆասթ» բանկի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի հետ զրուցել ենք իր երկարամյա բանկային կարիերայի, «Ակբա» բանկից «Ֆասթ» բանկ տեղափոխության և տրանսֆորմացիոն բարդ պրոյեկտի իրականացման, սեփական «IT» համակարգեր ունենալու առավելությունների, ղեկավարի պաշտոնից հեռանալու և ժամանակի վերաիմաստավորման որոշման, ինչպես նաև կրթության մեջ «AI»-ի կիրառման ու Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին։
Հաշիվների համալրման նոր մոտեցում․ ի՞նչ է պետք իմանալ
2026/08/27
ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝
1. ի՞նչ է ինքնանույնականացումը և ինչո՞ւ է այն պետք
2. ինչպե՞ս է Mobile ID-ն օգնում հաստատել ինքնությունը
3. ինչպիսի՞ բանկային ծառայություններից կարելի է օգտվել՝ առանց մասնաճյուղ այցելելու
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։
#63 Ինչու՞ են փոխվում բանկերի տնօրենները ռեկորդային շահույթների ֆոնին | Վախթանգ Աբրահամյան
2026/08/20
Ֆինանսական համակարգի փորձագետ, «Արարատբանկ»-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի հետ զրուցել ենք բանկային ոլորտի տրանսֆորմացիայի և արհեստական բանականության բերած ռիսկերի, ռեկորդային շահույթների պարագայում տնօրենների փոփոխության պատճառների, տոքսիկ աշխատանքային միջավայրի հսկայական վնասների, ինչպես նաև երիտասարդ կադրերի պատրաստման և բանկային համակարգում սովորելու նոր մշակույթի ներդրման կարևորության մասին։
Մի քանի վարկ՝ մեկ վճարում:
2026/08/13
ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք 1. վարկատեսակները և դրանց տարբերությունները2. վարկային մարումների ուշացման հետևանքները3. ինչու՞ միավորել վարկերը և ինչի՞ն ուշադրություն դարձնել այդ գործընթացում Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։
#62 200 միլիարդ դոլարի շուկա. ինչպե՞ս Հայաստանը դարձնել հարսանեկան զբոսաշրջության կենտրոն
2026/08/07
Մշակութային ձեռներեց, «Կարոտա» հասարակական կազմակերպության և «Թոնիր հարսանիք» ընկերության համահիմնադիր Սիրարփի Խոջաբաղյանի հետ զրուցել ենք հայկական ավանդական հարսանեկան ծեսերի և տարազների վերականգնման, սփյուռքի և տեղացիների պատկերացումների տարբերությունների, հարսանեկան զբոսաշրջության զարգացման հեռանկարների, ինչպես նաև քավորի իրական դերի, ավանդական խոհանոցի առանձնահատկությունների և մշակույթի միջոցով տեղական տնտեսությունը զարգացնելու հնարավորությունների մասին։
Քարտով վճարի, 2% հետ ստացի
2026/07/30
Արարատ Բանկից Անիտայի հետ քննարկել ենք
1.բանկային քարտերի և դրանց միջոցով ստացվող հնարավոր այլընտրանքային եկամտի մասին,
2.ինչու՞ է ազգային վճարային համակարգ ունենալը կարևոր,
3. ո՞րն է առավելագույն հետվճարի գումարի չափը
Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։