1718432785
Շատ տաք թեյ

Advertise on podcast: Շատ տաք թեյ

Rating
★★★★★
4.8
from
4 reviews
This podcast has
83 episodes
Language
English
Publisher
Shat taq tey
Explicit
No
Date created
2023/11/26
Latest episode
2026/08/20
Average duration
35 min.
Release period
21 days

Description

Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։

Unlock Շատ տաք թեյ podcast Email contact info,
Listeners & Audience details

Email contact information

Direct podcast contact details

Listeners

Audience numbers & engagement insights

Audience details

Podcast Insights

Podcast episodes

Check latest episodes from Շատ տաք թեյ podcast


Երբ անունն արդեն բրենդ է․ ամենահայտնի ամբասադորները
2026/08/20
Քանի՞ անգամ ենք որեւէ հագուստ, օծանելիք կամ մեյքափի պարագա ընտրել, որովհետեւ այն ներկայացրել է սիրելի հայտնին։ Էպիզոդում խոսել ենք հայտնի ամբասադորների եւ բրենդերի ու աստղերի ամենահայտնի համագործակցությունների մասին։
Body positivity շարժումն ընդդեմ ինդուստրիայի
2026/08/11
Չնայած այս թեմային տարբեր էպիզոդներում անդրադարձներ ունեցել ենք, այս մեկն ամբողջությամբ նվիրված է Body positivity շարժմանը, դրա մուտքին փոփ մշակույթ եւ նորաձեւության ինդուստրիա, ինչպես նաեւ կարեւորությանն ու դերին։
Հարսանեկան էպիզոդ
2026/08/04
Դուք է՞լ եք նկատել, որ վերջին շրջանում շուրջբոլորը կամ նշանադրվում են, կամ ամուսնանում, այդ թվում՝ հայտնիները։ Քանի որ մենք էլ ենք նկատել, որոշեցինք ձայնագրել հարսանեկան, իսկ Վեգայի համար՝ նախահարսանեկան էպիզոդ (IYKYK): Հիշել ենք շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու քննարկված հարսանիքները։
Ռեալիթի աշխարհում
2026/07/28
Այս էպիզոդը նվիրված է փոփ եւ հեռուստատեսային մշակույթի ամենասկանդալային, քննարկված, բայց նաեւ սիրված ուղղություններից մեկին՝ ռեալիթի շոուներին։ Որոնք են այս ձեւաչափում ամենասիրված շոուներն ու ինչո՞վ են դրանք տարբերվում իրարից աշխարհի տարբեր անկյուններում։
Hear me Roar. Քեթի Փերի
2026/07/15
Թողարկված վերջին երգից, դրա անսպասելի արձագանքներից ու քննարկումներից հետո որոշեցինք եւս մեկ անգամ անդրադառնալ Քեթի Փերիին, նրա անցած ճանապարհին ու անձնական կյանքին։
Աստղերի սարսափը՝ պապարացիներ
2026/07/07
Մասնագիտություն, որ տարիներ շարունակ սարսափեցրել է բոլոր աստղերին, բայց նաեւ եղել նրանց հայտնիության ու արդիականության գլխավոր հովանավորը։ Այս էպիզոդը պապարացիների, նրանց հետ կապված վատագույն պահերի ու մեր օրերում կրած փոփոխությունների մասին է։
Նորից Մայքլ․ մաս 1
2026/06/30
Քանի որ փոփի արքայի մասին նոր կենսագրական ֆիլմից հետո նրա կյանքն ու գաղտնիքները եւս մեկ անգամ դարձել են քննարկման առարկա, Ջեքսոնին նվիրում ենք եվս մի քանի էպիզոդ։
էյֆորիայի վերջը․ հեռուստասերիալն ավարտվեց
2026/06/16
Էյֆորիայի վերջին սեզոնն ավարտվեց, փոխարենը՝ սկսվում է քո ամենասիրելի փոդքասթի նոր սեզոնը :)) Շատ տաք թեյի նոր եթերաշրջանը սկսում ենք սիրելի սերիալի քննարկմամբ՝ ինչպես կերպարների ու հետաքրքիր ավարտի, այնպես էլ, իհարկե, սկանդալների։
2025-ի մեծագույն սկանդալները
2025/12/31
Ամբողջ տարվա ընթացքում «Շատ տաք թեյը» ձեզ պատմեցի փոփ մշակույթի եւ շոու բիզնեսի ամենաքննարկված եւ սկանդալային իրադարձությունների մասին․ ժամանակն է ամփոփելու տարին ու եւս մեկ անգամ վերհիշելու այն, ինչ անցնող տարում մեզ հասցրել է զարմացնել կամ զայրացնել։
Շատ wicked պատմություն
2025/12/30
Ասում են, որ աշխարհի ամենահայտնի մյուզիքլներից մեկն իր հետ սերնդեսերունդ տանում է ոչ միայն բարի ու չար կախարդների, ընկերության ու սիրո պատմություն, այլեւ ինչ–որ տարօրինակ «անեծք»։ Էպիզոդը նվիրված է wicked-ին ու դրա շուրջ տարիներ շարունակ հյուսվող լեգենդներին։
50 Cent. Սարկաստիկ ռեփերի լեգենդար պատմությունը
2025/12/19
Վստահ ենք՝ էպիզոդի լուսանկարի ժպտացող դեմքը վերջին շրջանում շա՜տ հաճախ եք տեսել. հուսանք, որ բոլորս մի օր այնքան հպարտ կլինենք մեր աշխատանքով, որքան 50 Cent-ն այս պատկերում՝ P Diddy-ի մասին իր դոկումոնտալ ֆիլմի մասին պատմելիս։ Թե ինչպես է ռեփերը դարձել այսքան հիշաչար, ինչու՞ են շատերը վախենում նրանից եւ առհասարակ ի՞նչ ճանապարհ է անցել 50 cent-ը կյանքում ու կարիերայում՝ լսեք այս էպիզոդում։
It girls, կամ պարզապես՝ այն աղջիկները
2025/12/09
Բոլոր ժամանակներում՝ Հոլիվուդի ոսկե դարից մինչեւ սոց ցանցային օրեր, հայտնիների ու ոչ այնքան հայտնիների շարքում եղել են կայանք, որոնք ոգեշնչել են, երբեմն՝ զարյացրել, բայց միշտ եղել քննարկված, կանայք, որոնց միշտ փորձել են նմանվել։ Էպիզոդը նվիրված է It girl տերմինին ու դրա հայ ու արտասահմանցի կրողներին։
Ժառանգած հայտնիություն․ նեպո երեխաներ
2025/11/28
Էպիզոդ nepo baby-ների՝ այն հայտնիների մասին, որոնց փառքն ու կարիերան նրանց վիճակված էր ծննդյան իսկ պահից։ Խոսում ենք աստղերի մասին, որոնք ծնվել ու մեծացել են հայտնի ընտանիքներում կամ ունեն հայտնի ծնողներ։
Բարեւ, Ադելն է
2025/11/04
Էպիզոդ հայտնիների ամենասիրելի հայտնիի մասին․ 16 Գրեմմի, Օսկար, Ոսկե Գլոբուս, Brit Awards եւ սա դեռ ամենը չէ․ Ադելի կարիերան ու երաժշտական հարստությունը երկար կարելի է ուսումնասիրել, բայց այն, որ նրա անունը կմնա երաժշտության պատմության էջերում՝ փաստ է։
Վախենալու էպիզոդ՝ վախենալու սեզոնին, կամ դավադրություններ մաս 3
2025/10/30
Չնայած մենք չենք նշում Հելլոուինը, ամեն դեպքում, որոշեցինք, օգտագործել արեւմտյան «վախենալու» տոնը՝ ձեր ամենասիրելի էպիզոդներից մեկի երրորդ մասը ձայնագրելու համար։ Անդրադարձել ենք փոփ մշակույթում տարածված դավադրությունների եւս մի քանի տեսության, չէ՞ որ դրանք չեն ավարտվում։

Podcast reviews

Read Շատ տաք թեյ podcast reviews


4.8 out of 5
4 reviews

Podcast sponsorship advertising

Start advertising on Շատ տաք թեյ relevant audience podcasts


What do you want to promote?