1736308232
Երգխոսություն

Advertise on podcast: Երգխոսություն

This podcast has
86 episodes
Language
English
Explicit
No
Date created
2024/03/16
Latest episode
2026/07/03
Average duration
27 min.
Release period
8 days

Description

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։ Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

Unlock Երգխոսություն podcast Email contact info,
Listeners & Audience details

Email contact information

Direct podcast contact details

Listeners

Audience numbers & engagement insights

Audience details

Podcast Insights

Podcast episodes

Check latest episodes from Երգխոսություն podcast


«Կապան» միջազգային երաժշտական փառատոն
2026/07/03
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի մշակութային քարտեզի ամենաթեժ կետերից մեկը դառնում է Սյունիքը, որտեղ մեկնարկում է «Կապանի միջազգային երաժշտական փառատոնը»։  Այս նախագիծը վաղուց դուրս է եկել սովորական համերգաշարի սահմաններից՝ վերածվելով ռազմավարական կարևորության հաբի, որը մարզային կյանք է բերում բազմաժանր կատարումներ, բարձրակարգ վարպետաց դասեր և միջազգային ձևաչափի ցուցադրություններ։  Այս ԵՐԳխոսությունը փառատոնի գաղափարի հեղինակ, նախաձեռնող և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի և դաշնակահար Աննա Սարգիսովայի հետ է։
Երիտասարդ դասական երաժիշտներ
2026/06/27
Դասական երաժշտությունը հաճախ ընկալվում է որպես հավերժական ու միևնույն ժամանակ՝ անփոփոխ մի աշխարհ, որն ապրում է իր խիստ կանոններով։ Սակայն այսօր, երբ տեղեկատվական տեմպերն ու մեդիա տիրույթի թրենդները փոխվում են վայրկյանների արագությամբ, ակադեմիական արվեստը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Ինչպե՞ս պահպանել դարերի խորքից եկող հարստությունն ու որակը մի աշխարհում, որտեղ լսարանը պահանջում է արագ սպառվող բովանդակություն։ Այս հարցի պատասխանը թաքնված է հենց նոր սերնդի երաժիշտների մտածողության մեջ։ Մեր հյուրերը երիտասարդ արվեստագետներ են, ովքեր, հանդիսանալով հայաստանյան կատարողական դպրոցի կրողները, այսօր իրենց ձեռագիրն են հաստատում արտերկրի խիստ մրցակցային միջավայրում։ Սա երկու տարբեր աշխարհների, տարբեր կրթական համակարգերի և մշակույթների բախում է, որը ծնում է բոլորովին նոր որակ։ Մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես է դասական երաժշտությունն այսօր վերածնվում ժամանակակից երիտասարդության շրջանում, արդյո՞ք հնարավոր է կոտրել կարծրատիպերն ու ձևավորել այնպիսի մշակութային միջավայր, որտեղ բարձրարժեք երաժշտությունը կդառնա ոչ թե էլիտար փոքրամասնության, այլ նոր սերնդի պահանջը։  Երգխոսությունը կիթառահար Էդուարդ Հրմուշյանի և թավջութակահար Նարեկ Հեքեքյանի հետ է։
«Հուսո Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոն
2026/06/20
Այսօրվա արագընթաց, թվային ու հաճախ մակերեսային տեղեկատվական հոսքերի դարաշրջանում, երբ երաժշտությունը նույնպես վերածվել է արագ սպառվող ապրանքի, կա մի ժանր, որը ստիպում է կանգ առնել, լսել ու խորհել։ Դա հեղինակային երգն է՝ արվեստ, որտեղ առաջնայինը անկեղծությունն է, բառի կշիռն ու նուրբ փիլիսոփայությունը։ Այս թեմայի արդիականությունն ու կարևորությունն այսօր քննարկելու ենք մի ֆենոմենի համատեքստում, որն արդեն 12-րդ տարին է, ինչ ամռան ամենատաք օրերին, Սևանի ափին մեկտեղում է իսկական արվեստի սիրահարներին։ Խոսքը «Հուսո Առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի մասին է։ Երգխոսությունը փառատոնի հիմնադիր, հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանի և երիտասարդ սերնդի տաղանդավոր հեղինակ-կատարող Տիգրան Խաչատրյանի հետ է։
Հայկական օրորներ
2026/06/14
Հայկական օրորոցային երգերը շատ ավելին են, քան պարզապես մեղեդիներ՝ երեխային քնեցնելու համար։ Դրանք մեր ինքնության, պատմական հիշողության և մոր հոգեկան աշխարհի յուրօրինակ կոդերն են, որտեղ ամփոփված են ազգային ողբերգություններն ու վերապրման հույսը։ Այս էպիզոդում մենք փորձում ենք բացահայտել օրորների թաքնված շերտերը, հասկանալ դրանց ծիսական ու պաշտպանիչ նշանակությունը և պարզել, թե ինչպես է հայ կինը օրորոցի մոտ արտահայտել իր ամենանվիրական զգացմունքներն ու սոցիալական դրաման։ Երգխոսությունը երաժշտագետներ Անի Հակոբյանի և Մարգարիտա Սարգսյանի հետ է։
Ո՞րն է ռաբիզ
2026/06/07
Ռաբիզ՝ երևույթ, որը վաղուց դուրս է եկել երաժշտական ժանրի սահմաններից և դարձել է մի ամբողջ ենթամշակույթ, ապրելակերպ ու մտածողություն։ Մենք փորձելու ենք հասկանալ՝ որտեղի՞ց է այն գալիս, ինչպե՞ս է ձևավորվել և ինչպե՞ս է ստացվել, որ 90-ականների մութ տարիներին այն դարձավ մեր հասարակության հիմնական հոգեբանական հենարանը։ Կփորձենք գտնել այն նուրբ սահմանը,  որտեղ  ավարտվում է ազգային երաժշտությունը և սկսվում ռաբիզը։ Երգխոսությունը երաժիշտ, արվեստաբանական Արթուր Աթայանի, և երաժիշտ, Կարին նվագախմբի ղեկավար Մանվել Շախկյանի հետ է։
Ինգա Անուշ Արշակյաններ
2026/05/24
Ինգա և Անուշ Արշակյանների անունը հայկական երաժշտության մեջ կապվում է «էթնո-հեղափոխության» հետ. նրանք առաջիններից էին, որ ֆոլկլորը հանեցին ակադեմիական կաղապարներից ու դարձրին ժամանակակից: Նրանց երգացանկը՝ սկսած ֆոլկ մշակումներից մինչև պետական հանդիսավորության հասնող հայրենասիրական գործեր, ձևավորել է մի ամբողջ սերնդի երաժշտական ինքնագիտակցությունը։ Տևական ստեղծագործական դադարից հետո նրանց վերադարձը միայն նոր նախագծերի մասին չէ, այլ արժեքների վերաիմաստավորման։ Այսօրվա զրույցը հենց այդ «լռության» փուլի, դրանից ծնված հասունության և փոխված իրականության մեջ արվեստագետի նոր դերի մասին է։ Ֆոլկլորի խորությունից մինչև ժամանակակից հարթակներ. Երգխոսությունը Ինգա և Անուշ Արշակյանների հետ է։
Երաժշտության բովանդակությունը
2026/05/17
Երաժշտությունն ավելին է, քան սոսկ հնչյունների հաջորդականություն. այն պատմություն է, որը սկսվում է լռության մեջ ծնված մի տողից կամ մի մեղեդուց:  Այս էպիզոդում մենք բացում ենք հայկական երգարվեստի «կուլիսները»՝ հասկանալու համար, թե ինչպես է սովորական ապրումը վերածվում հիթի: Ինչպե՞ս է գտնվում հավասարակշռությունը պարզության և խորիմաստության միջև, և արդյոք ժամանակակից ռիթմերի մեջ դեռ կա տեղ դասական քնարերգության ու թաքնված հաղորդագրությունների համար: Երգխոսությունը Ավետ Բարսեղյանի և Անիտա Հախվերդյանի հետ է:
Եվրատեսիլ երգի մրցույթ
2026/05/11
Եվրատեսիլը միայն երեք րոպեանոց փայլուն ելույթ չէ, այն ամիսների քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների և հաղթաահարված մեծ վախերի արդյունք է։ Այս էպիզոդում մենք խոսում ենք Եվրատեսիլի նախապատրաստական «խոհանոցի» մասին։ Ինչպե՞ս է ընտրվում երգը, որը պետք է ներկայացնի մի ամբողջ ազգ, ի՞նչ փոփոխություններ է կրում բեմական կոնցեպտը վերջին վայրկյանին։ Մենք կխոսենք սպասելիքների, կանխատեսումների և այն զգացմունքային ապրումների մասին, որոնք իրենց ուսերին կրում են մեր ներկայացուցիչները։Մեր հյուրերն են Հայաստանի՝ 2026 թվականի պավիրակ Սիմոնը ևՀայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:
Երաժշտության ստեղծում
2026/05/04
Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ուր է գնում ժամանակակից երաժշտությունը և ինչպես է տեխնոլոգիան փոխում ստեղծագործողի դիմագիծը։ Արդյո՞ք բավարար է միայն տաղանդը, թե՞ այսօրվա կոմպոզիտորը պետք է լինի նաև հմուտ տեխնիկական վարպետ՝ տիրապետելով թվային գործիքներին ու սինթեզին։ Խոսելու ենք նաև էլեկտրոնային երաժշտության նոր սերնդի և այն հավերժական թվացող կոնֆլիկտի մասին, որը ծնվում է ավանդականի ու նորարարության բախումից։ Երգխոսությունը Էդուարդ Պեշտմալջյանի և Սերգեյ Ումրոյանի հետ է։
Ռոք երաժշտություն
2026/04/27
Ինչպե՞ս է հնչում ժամանակակից հայկական ռոքը, երբ այն դուրս է գալիս ստանդարտ կաղապարներից ու փնտրում իր սեփական ձայնը։ Այսօրվա մեր զրույցը նրանց մասին է, ովքեր չեն վախենում փորձարկումներ անել  լեզվի, հնչողության և էմոցիաների հետ։ Այս էպիզոդում մենք բացահայտում ենք Ուրու և Կանգուն խմբերի ներքին աշխարհը։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես է ստեղծվում ալտերնատիվ երաժշտությունը Հայաստանում, ինչու է հայերենը հիանալի գործիք ռոքի համար և ինչ ճանապարհ պետք է անցնի արտիստը՝ փորձարարական միջավայրից մեծ բեմեր հասնելու համար։  Երգխոսությունը Թամարա Մխիթարյանի՝ «Ուրու» խմբի երգչուհու և Լևոն Երկանյանի՝ «Կանգուն» խմբի կատարողի հետ է։
Երաժշտական համայնքներ
2026/04/21
Ինչո՞ւ ենք մենք փնտրում «մերը» երաժշտության մեջ և ինչպե՞ս է ձայնը դառնում պատճառ, որ անծանոթ մարդիկ դառնան համախոհներ։ Արդյո՞ք երաժշտությունը պարզապես զվարճանք է, թե՞ սոցիալական սոսինձ, որը պահում է մշակութային շերտերը։ Երգխոսությունը Մհեր Խաչատրյանի՝ռադիոհաղորդավար, երաժշտական բլոգեր, և Վահան Ստեփանյանի՝ «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրի հետ է։
2010-ականների փոփը
2026/04/11
Այս էպիզոդում մենք հետադարձ հայացք ենք գցում 2000-ականների և 2010-ականների հայկական երաժշտական աշխարհին՝ մի ժամանակաշրջան, երբ ձևավորվում էին մերօրյա էստրադայի հիմքերը։ Մենք քննարկում ենք, թե ինչպես էր այդ տարիներին շուկան թելադրում իր կանոնները՝ առաջնային պլան մղելով մեղեդայնությունը, անկեղծությունը և տեսահոլովակերի նոր մշակույթը։ Դա մի ժամանակ էր, երբ յուրաքանչյուր նոր երգ սպասված իրադարձություն էր, իսկ արտիստի և լսարանի կապը կառուցվում էր տասնամյակներով պահպանվող հիթերի միջոցով։ Մենք վերլուծում ենք, թե ինչու են որոշ երգեր մինչեւ օրս մնում «թրենդային» և հնչում թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին՝ անկախ նրանից, թե որքան է փոխվել երաժշտական նորաձևությունը։ Մեր զրույցի առանցքում այն արտիստներն են, ում ձայնն ու ստեղծագործությունները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը՝ թե՛ 20 տարի առաջ, թե՛ այսօր։ Երգխոսությունը Արսեն Գրիգորյանի և Մարի Ավանեսյանի հետ է։
Կինը երգերում
2026/04/07
Գարունն արդեն լիարժեք տիրել է քաղաքին, իսկ մեզ մոտ՝ ստուդիայում, տրամադրությունն էլ ավելի ջերմ է։ Կանանց միամսյակը լավագույն առիթն է խոսելու նրանց մասին, ովքեր մեր կյանքին գույն, իմաստ և, իհարկե, անվերջանալի մեղեդիներ են տալիս։Այս էպիզոդում մենք փորձել ենք բացահայտել կնոջ կերպարը հայկական երգարվեստում։ Ինչպե՞ս է փոխվել սիրո լեզուն տարիների ընթացքում, ինչպիսի՞ն է այսօրվա երգերի հերոսուհին։ԵՐԳխոսությունը Արսեն Սաֆարյանի, Արթուր Սաֆարյանը և Էրիկ Կարապետյանի հետ է։
Օպերային արվեստ
2026/03/20
Օպերան արվեստի այն բացառիկ տեսակն է, որտեղ մարդկային ձայնը հասնում է իր գագաթնակետին։ Այս անգամ փորձելու ենք բացահայտել այս բարդ ու ազնվական աշխարհի գաղտնիքները՝ խոսելով ոչ միայն բեմական փայլի, այլև այն հսկայական աշխատանքի, հոգեբանական պատնեշների և տեխնիկական նրբությունների մասին, որոնք թաքնված են յուրաքանչյուր կատարյալ հնչյունի հետևում։Կփորձենք հասկանալ՝ արդյո՞ք օպերան այսօր էլիտար մեկուսացում է, թե՞ այն շարունակում է մնալ մարդկային հույզերի ամենաանկեղծ ու ամենահզոր արտահայտչամիջոցը ժամանակակից աշխարհում։Երգխոսությունը երգչուհիներ Սիլվա Պետրոսյանի և Լուսինե Մակարյանի հետ է։
Ժամանակակից ռոքը
2026/03/14
Երբեմն ամենաիրական պատմությունները մնում են մութ էջերում, իսկ ամենաբարձր աղոթքները հնչում են ոչ թե լռության մեջ, այլ կիթառային աղմուկի ու ռիթմի տակ։ Մեր իրականության մեջ, որտեղ երաժշտությունը հաճախ դառնում է ընդամենը հաճելի ֆոն, կան մարդիկ, որոնք ընտրել են ավելի բարդ ճանապարհ՝ խոսելու այն ամենի մասին, ինչը սովորաբար փորձում ենք թաքցնել։ Այս անգամ երգխոսելու ենք ռոքի լեզվով։ Երգխոսությունը Էմ Կալմուխյանի՝ «Սևագիր» խմբի մեներգչի և Վան Հովհաննիսյանի՝ «Վանական» խմբի մեներգչի հետ է։

Podcast reviews

Read Երգխոսություն podcast reviews


0 out of 5
0 reviews

Podcast sponsorship advertising

Start advertising on Երգխոսություն relevant audience podcasts


What do you want to promote?