
Advertise on podcast: Հին ջահելություն
This podcast has
52 episodes
Language
EnglishPublisher
Հին ջահելությունExplicit
No
Date created
2024/03/18
Latest episode
2026/10/10
Average duration
26 min.
Release period
8 days
Description
Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր: Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ: Բարի գալուստ Հին ջահելություն:
Unlock Հին ջահելություն podcast Email contact info,
Listeners & Audience details
Email contact information
Direct podcast contact details

Listeners
Audience numbers & engagement insights

Audience details
Podcast Insights

Podcast episodes
Check latest episodes from Հին ջահելություն podcast
Էրեբունի-Երևան
2026/10/10
Այսօր Էրեբունի-Երևանը մերն է ամբողջությամբ` իր անցյալով, ներկայով ու ամենակարևորը` ապագայով:Շնորհավո՜ր տոնդ, Էրեբունի-Երևան:Հին ջահելության այս նվեր էպիզոդը մեր հին ու նոր քաղաքի մասին է: Իսկ Երևանի պատմությունը մեզ պատմել է ամեմաերևանցիներից մեկը` Արա Թադևոսյանը:
Iconic հաղորդումներ
2026/10/01
Ո՞ր հաղորդումն էր, որի գլխագիրը լսելուն պես արդեն գիտեիր՝ ինչ է սպասվում հաջորդ մեկ ժամում։ Այս անգամ հիշում ենք հայկական հեռուստատեսության այն հաղորդումները, որոնք պարզապես հաղորդումներ չէին․ իրենց ժամանակի մշակույթն էին, հումորը, երաժշտությունն ու առօրյան։
Հայաստանի Անկախ Հանրապետություն
2026/09/21
Անկախությունը մի բան է, որի մասին տարբեր սերունդներ տարբեր կերպ են մտածում՝ ոմանց համար այն պայքար է, ոմանց համար՝ հիշողություն, իսկ ոմանց համար՝ ամենօրյա ընտրություն։
Այս էպիզոդում նայում ենք անկախությանը հին ջահելների աչքերով։
Հին մանկություն
2026/09/21
Ի՞նչ ենք իրականում հիշում մեր մանկությունից։ Ո՞ր պահերն են մնում մեզ հետ, իսկ որո՞նք են անհետանում։ Այս էպիզոդում խոսում ենք մանկության, հիշողությունների, մեծանալու ու այն փոքր բաների մասին, որոնք տարիներ անց կարող են հանկարծ շատ մեծ նշանակություն ստանալ։
Ռադիոյի երգիչները
2026/09/15
Ռադիոն մի ժամանակ պարզապես հաղորդումներ լսելու միջոց չէր, այն մարդկանց տներ էր հասցնում ձայներ, որոնք հետո դառնում էին մի ամբողջ սերնդի երաժշտական հիշողություն։
Խորհրդային լրատվություն
2026/08/31
Ռադիոն մի ժամանակ պարզապես ֆոն չէր։ Այն ասում էր՝ ինչ է կատարվում քաղաքում, երկրում և աշխարհում։ Լուրերին սպասում էին, լսում ու փոխանցում իրար։ Այս էպիզոդում խոսում ենք հայկական ռադիոյի լրատվության մասին՝ այն ժամանակներից, երբ ռադիոյի ձայնը առավոտից մինչև երեկո մտնում էր մարդկանց տներ։
Ռադիոյի նվագախմբերը
2026/08/19
Եթե դու 1970-ականներին ռադիո էիր միացնում, կարող էիր մի քանի րոպեում անցնել մի ամբողջ երաժշտական ճանապարհ. դուդուկից՝ սաքսոֆոն, Սայաթ-Նովայից՝ Բաբաջանյան, սիմֆոնիայից՝ մանկական երգ, և այդ ամենը՝ նույն շենքից։
Հումոր
2026/08/13
Յուրիկ ձյան, Արմենակն ու 7.5-ի ամբողջ անձնակազմը որոշել են իրենց ձեռքն առնել հին ջահելությունն ու հիշեցնել, թե ինչ է նշանակում լիաթոք ծիծաղել։
Ռադիոթատրոն
2026/08/13
Երբ լսում եք որևէ աուդիոգիրք, փոդքաստ կամ ձայնային հաղորդագրություն, հիշեք՝ դրանք բոլորն ինչ-որ տեղ շարունակությունն են այն ավանդույթի, որը տասնամյակներ շարունակ ապրում էր հայկական ռադիոյի եթերում։ Այս էպիզոդը Ռադիոթատրոնի մասին է։
Ոսկե ֆոնդ
2026/08/03
Ժապավենը նյութական հիշողություն է․ այն կարող է մաշվել, կտրվել, կորցնել ձայնը։ Բայց Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում ժապավենների մի մեծ ամրոց կա, որտեղ կողք կողքի ապրում են Իսահակյանը, Սևակը, Սարյանը... և նրանք ոչ թե նկարներ են կամ գրքեր, այլ մարդիկ, որոնք ցանկացած պահի կարող են խոսել քեզ հետ։ Իսկ թե ինչպես մենք կարող ենք նրանց հետ խոսել պատմել է արխիվի տնօրեն Արթուր Իսպիրյանը։
Խոսում է Երևանը
2026/07/21
Մինչև սմարթֆոնները, փոդքաստներն ու Spotify-ը, կար մի ձայն, որը մտնում էր յուրաքանչյուր տուն՝ առանց հրավերի։ Ձայն, որի հետ մարդիկ արթնանում էին, աշխատում, սպասում նորություններին ու ոգեշչնվում։ Այս էպիզոդում վերադառնում ենք հայկական ռադիոյի ոսկե տարիներ:
Հայ մտավորականներ
2026/07/21
Հրավիրում ենք զբոսանքի մի Երևանով, որտեղ մշակույթը քաղաքի առօրյան էր, իսկ մտավորականները՝ դրա ամենաճանաչելի անցորդները։ Եվ գուցե հենց դրա համար հին ջահելները մինչև օրս այդքան սիրով են հիշում ոչ միայն մարդկանց, այլև այն մթնոլորտը, որ տիրում էր քաղաքում։ Գնանք՝ պարզենք։
Հայկական նորաձևություն
2026/07/09
Հին ջահելներով բացում ենք տատիկների ու մայրիկների պահարանները։ Այնտեղ, որտեղ դեռ կախված է մի վերարկու, որը երբեք չենք համարձակվել դեն նետել, մի զգեստ, որ հագել ենք առաջին ժամադրությանը, ու մի շարֆ, որից մինչև հիմա Красная Москва-ի բույրն է մնացել։ Իսկ թե ինչը ինչի հետ համադրենք՝ կսովորեցնի Գոհար Հայրապետյանը։
Սայի՞դ, թե՞ Լուկաս
2026/07/02
Հին ջահելություն՝ ժամանակ, երբ սիրահարվում էինք էկրանին, վիճում էինք հերոսների հետ ու ներում էինք նրանց սխալները։ Կասսանդրան, Մարիան, Ջեյդն ու Լատիֆան եկել են հիշեցնելու, թե ինչ է բրազիլական կիրքն ու իսկական սերիալը։ Միացիր մեզ, որովհետև երբեմն բավական է լսել մի սաունդթրեք կամ հիշել մի հերոսի անուն, ու հանկարծ՝ նորից 2000-ականներն են։
Հայ գործարաններ
2026/07/02
Եթե 1980-ականներին Երևանում որևէ մեկին հարցնեիք՝ որտեղ ես աշխատում, մեծ հավանականությամբ նա կպատասխաներ ոչ թե մասնագիտությունը, այլ գործարանի անունը։ Այս էպիզոդում վերադառնում ենք խորհրդային Հայաստանի ամենահայտնի գործարաններ՝ հիշելու, թե ինչպես էին դրանք ձևավորում երկրի տնտեսությունը, քաղաքների ռիթմն ու մարդկանց առօրյան։
Podcast reviews
Read Հին ջահելություն podcast reviews
Podcast sponsorship advertising
Start advertising on Հին ջահելություն relevant audience podcasts
You may also like to advertise on these Podcasts

4.714118349
Bad Friends
Bobby Lee & Andrew Santino

4.7128971
10 to Life
Annie Elise

4.76752464
Criminology
Emash Digital & Mike Ferguson, Mike Morford

4.87515978
The Dr. John Delony Show
Ramsey Network

4.512621667
RedHanded
RedHanded

4.959902000
Legal AF by MeidasTouch
MeidasTouch Network

4.920741182
Toni and Ryan
Toni Lodge and Ryan Jon

4.762592000
The Lawfare Podcast
The Lawfare Institute

4.7292732000
The Michael Knowles Show
The Daily Wire

4.7106622000
FantasyPros - Fantasy Football Podcast
iHeartPodcasts